«Լորենցո» հզոր փոթորիկը մոտենում է Հարավային Ամերիկայի ափերին
Ատլանտյան օվկիանոսում առաջացած «Լորենցո» չորրորդ մակարդակի փոթորիկը մոտենում է Հարավային Ամերիկայի հյուսիսարևելյան ափերին, հաղորդում է Известия-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այն այժմ գտնվում է ամենահարավային Քաբո-Վերդե կղզու ափերից 1765 կմ հեռավորության վրա: Փոթորկի արագությունը 19 կմ/ժ է, իսկ քամու առավելագույն արագությունն արդեն հասել է 220 կմ/ժ-ի:
«Լորենցո» փոթորկի հետևանքով առաջացած ալիքները Հարավային Ամերիկայի հյուսիսարևելյան ափերին կարող են հասնել սեպտեմբերի 26-ին, Անթիլյան կղզիներին՝ սեպտեմբերի 27-ին:
Նշվում է, որ սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Տեխաս նահանգին հարվածել էր արևադարձային «Իմելդա» փոթորիկը: Տեղական իշխանությունները ջրհեղեղի գոտուց տարհանել էին մոտ հազար մարդու: Փոթորկի զոհ էր դարձել հինգ մարդ:










