Ֆրանսիական «Նիցցայի» ֆուտբոլիստը գողացել է խաղընկերոջ՝ 70 հազար եվրո արժողությամբ ժամացույցը

05:31 • 27.09.19

Ֆրանսիական «Նիցցա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լամին Դիաբին գողացել է խաղընկերոջ՝ Կասպեր Դոլբերգի՝ 70 հազար եվրո արժողությամբ ժամացույցը, Life.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է AFP-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամացույցն ակումբի հանդերձարանից անհետացել է սեպտեմբերի 16-ին: Ոստիկանությունը կասկածում էր «Նիցցայի» երկու ֆուտբոլիստի, որոնցից մեկը Դիաբին էր:

18-ամյա ֆուտբոլիստը դատարանում խոստովանել է արարքը և համաձայնել փոխհատուցել Դոլբերգի կրած նյութական վնասը: Ակումբի ղեկավարությունը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Դիաբիի նկատմամբ՝ ընդհուպ մինչև պայմանագրի չեղարկում: