Պեսկովը հերքել Է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների մասին լուրերը

23:50 • 27.09.19

Մոսկվան և Թբիլիսին բանակցություններ չեն վարում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին չանդամակցելու և այդ երկրին չեզոք կարգավիճակ տալու վերաբերյալ, գրում է ria.ru-ն՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը հղումով։

Ավելի վաղ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին  հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են վարում, որպեսզի ապագայում Թբիլիսին չմիանա ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին և չեզոք կարգավիճակ պահպանի:

Հարցին, թե այդ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, Պեսկովը բացասական պատասխան է տվել:

«Ոչ»,- հայտնել է Պեսկովը։