Վիեննայից Տոկիո թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Խաբարովսկում

06:29 • 27.09.19

Ճապոնական ավիաընկերության Boeing ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով վթարային վայրէջք է կատարել Խաբարովսկում, հաղորդում է Interfax-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուղևորներից և անձնակազմի անդաներից որևէ մեկը չի տուժել: Ինքնաթիռը Վիեննայից ուղևորվում էր Տոկիո:

Նշվում է, որ երբ ինքնաթիռը գտնվել է Ռուսաստանի օդային տարածքում, հրամանատարը զեկուցել է անսարքության, մասնավորապես՝ շարժիչում վառելիքի ճնշման անկման մասին և Խաբարովսկում արտակարգ վայրէջք պահանջել: Ինքնաթիռն ընդհատել է թռիչքը և ապահով վայրէջք կատարել Խաբարովսկի օդանավակայանում:

Ըստ աղբյուրի՝ բոլորը ուղևորներին տեղավորել են Խաբարովսկի հյուրանոցներում: