Գեներալ Սեյրան Սարոյանի որդին բերման է ենթարկվել

10:19 • 27.09.19

Սեպտեմբերի 25-ին Էջմիածնում միջադեպ է գրանցվել, ինչից հետո բերման է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդին՝ Աշոտ Սարոյանը:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին Աշոտ Սարոյանի բերման ենթարկվելու մասին լուրը:

«Նշված քաղաքացին ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել ծեծի ենթարկելու կասկածանքով: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում»,-հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: