Վենետիկի տեսարժան վայրերում կարգելվի էժան և ոչ որակյալ հուշանվերների վաճառքը
Վենետիկի իշխանություններն արգելել են էժան հուշանվերների վաճառքը Սուրբ Մարկի հրապարակում և Ռիալտոյի կամրջի վրա: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է ANSA գործակալությունը՝ նշելով, որ Վենետիկի քաղաքային խորհրդի կողմից միաձայն ընդունված համապատասխան փաստաթուղթն ուժի մեջ կմտնի մարզային իշխանությունների կողմից հաստատվելուց հետո:
Աղբյուրի հաղորդմամբ՝ քաղաքապետարանից պարզաբանել են, որ նոր նորմերն ուղղված են «քաղաքի պատմական տեսքի և ինքնատիպության պահպանմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության համապատասխանությանը տեսարժան վայրերին»:
Ըստ կարգավորող նորմերի՝ տեսարժան վայրերի խանութներում այսուհետև պետք է վաճառվեն միայն որակյալ ապրանքներ, որոնց վրա պարտադիր նշված կլինի տեղեկություն դրանց ծագման և արտադրության վայրի մասին: Նախապատվությունը տրվելու է նորաձև, ինչպես նաև հնաոճ հագուստների և զարդերի խանութներին, գրախանութներին,
Միաժամանակ, նոր խանութ բացելու համար սեփականատերը պետք է պահպանի «գոյություն ունեցող ինտերիերը»: Այդ գործողությունները հիմնականում արվում են ոչ որակյալ և չինական ծագում ունեցող էժան հուշանվերների դեմ պայքարելու նպատակով:










