Հրվ. Կորեայում հրդեհ է բռնկվել նավթամթերք տեղափոխող նավի վրա. նավի անձնակազմը բաղկացած է Ռուսաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներից (տեսանյութեր)

14:13 • 28.09.19

Հարավային Կորեայի Ուլսան նավահանգստում հրդեհ է բռնկվել նավթամթերք տեղափոխող նավի վրա, գրում է ria.ru-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով:

Գործակալության տվյալներով՝ նավի վրա 25 մարդ է գտնվել, տուժել է 9 մարդ: Նշվում է, որ նավի անձնակազմը բաղկացած է Ռուսաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներից։ 

Կայմանյան կղզիների դրոշի ներքո նավարկող նավը նավթամթերք է տեղափոխել։ Հրդեհից հետո պայթյուն է որոտացել, կրակը տարածվել է հարևան նավի վրա: Նավում գտնվող մարդիկ տարհանվել են: