Գեղարքունիքի մարզում բախվել են Toyota Land Cruiser-ն ու УАЗ-ը․ վերջինը կողաշրջվել է․ կան վիրավորներ․ Shamshyan.com

12:06 • 28.09.19

Սեպտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։15-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Մինասյանի վարած УАЗ մակնիշի 585 AR 61 համարանիշի և 24-ամյա Ռազմիկ Բադեյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 998 AR 61 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Ռ․ Բադեյանը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, իսկ УАЗ-ի ուղևորներ՝ Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ 61-ամյա Քնարիկ Մինասյանն ու 43-ամյա Լաուրա Ասատրյանը տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: