«Դորիան» փոթորկի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել. որոնվում է 600 մարդ
Բահամյան կղզիների վարչապետ Հուբերթ Մինիսը հայտարարել է, որ կառավարությանը դեռևս չի հաջողվում պարզել «Դորիան» փոթորկի հետևանքով զոհվածների հստակ թիվը, քանի որ 600 մարդ համարվում է կորած: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Վարչապետի խոսքով` փոթորիկը, որը տեղի է ունեցել ամսվա սկզբին, մեծ ավերածությունների պատճառ է դարձել և խոշորագույններից մեկն էր, որը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսում:
Նա հավելել է, որ պաշտոնական տվյալներով մահացել է 56 մարդ, սակայն փաստացի ավելի շատ մարդ է զոհվել, քանի որ ևս 600-ը համարվում է կորած:










