ԱՄՆ-ում շնաձուկը հարձակվել է 13-ամյա տղայի վրա. վերջինս հասցրել է ափ լողալ

01:15 • 28.09.19

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սաթելիթ-Բիչ քաղաքում շնաձուկը հարձակվել է դեռահասի վրա: Ինչպես հայտնում է Florida Today-ը, 13-ամյա Լոգան Ռադը լողում էր սերֆինգի համար նախատեսված տախտակով, երբ նրա վրա է հարձակվել շնաձուկը, որը կծել է տղայի ոտքը երկու անգամ:

Լոգանի մայրը նկատել է շնաձկանը, սակայն միջամտել չի հասցրել, քանի որ տեսել է, որ տղան լողում է դեպի ափը: Լոգանին հասցրել են հիվանդանոց, որտեղ նրան օգնություն են ցուցաբերել: Տղան պատմում է, որ փրկվել է միայն այն բանի շնորհիվ, որ շնաձուկը փոքր է եղել` մոտ 60 սանտիմետր:

Այդուհանդերձ, նույնիսկ փոքրիկ շնաձկան կծածը մեծ վտանգ է ներկայացրել և տղայի ոտքին 19 կար են դրել: Լոգանը մտադիր չէ հրաժարվել իր նախասիրությունից և կշարունակի զբաղվել սերֆինգով: