Երրորդ բանակային զորամիավորումում անցկացվել են կրակի կառավարման վարժանքներ
Ռազմավարական զորավարժության շրջանակներում 3-րդ բանակային զորամիավորման զորամասերում իրականացվել են գիշերային պայմաններում կրակի կառավարման վարժանքներ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողներն իրականացրել են գիշերային պայմաններում նշանակետերի հայտնաբերման և հրետանու կրակի կառավարման գործնական վարժություններ։










