Գյումրիում Volkswagen-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել Nissan X-Trail-ին. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է. Shamshyan.com

00:02 • 28.09.19

Սեպտեմբերի 27-ին մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 31 OL 855 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գյումրիի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Հ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Volkswagen-ն էլ առաջ է ընթացել և բախվել Nissan X-Trail մակնիշի 35 TZ 843 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը, ինչի համար էլ դեպքի վայրի զննություն են սկսել կատարել օպերատիվորեն ժամանած քննիչները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ամբողջական տվյալները: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: