Մահացել է հայտնի ռեփեր Սնուփ Դոքի նորածին թոռը

02:38 • 28.09.19

Հայտնի ռեփեր Սնուփ Դոքի թոռը մահացել է 10 օրական հասակում: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը:

Կայ անունով նորածինը ռեփերի որդու` Քորդ Բրոդուսի տղան էր: Երեխայի մահվան պատճառները չեն նշվում: Բրոդուսը հայտարարել է, որ փոքրիկը մահացել է «իր գրկում» և հավելել, որ նրա ապրած 10 օրերը լի են եղել սիրով: Բրոդուսը նաև կոչ է արել հոգ տանել մոտ մարդկանց մասին և վայելել նրանց կողքին անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը:

Ամերիկացի ռեփերի 25-ամյա որդին ունի մեկ երեխա` Ցիոն Քալվինը: Բրոդուսն զբաղվում է մոդելային բիզնեսով, ինչպես նաև ուժերն է փորձում կինոյում:

Մահացել է հայտնի ռեփեր Սնուփ Դոքի նորածին թոռը