Ավելի քան 20 ավտովթար է գրանցվել կանադական քաղաքում ձյան անսպասելի տեղումների պատճառով

23:50 • 28.09.19

Ավելի քան 20 ՃՏՊ է տեղի ունեցել կանադական Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքում՝ այդ տարածաշրջանի համար ժամանակից շուտ տեղացած առաջին ձյան պատճառով:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, ոստիկանության տվյալներով՝ ավտովթարների հետևանքով 2 մարդ է տուժել: Ներկա պահին ձյուն մաքրող տեխնիկան արդեն դուրս է բերվել մեգապոլիսի փողոցներ և մաքրում է մայրուղիները նստած ձյունից: Վարորդներին խնդրում են առանց խիստ անհրաժեշտության չօգտվել սեփական տրանսպորտային միջոցներից:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ երկրի հարավային շրջաններում, որտեղ էլ գտնվում է Կալգարի քաղաքը, շաբաթ օրվանից մինչև երկուշաբթի առավոտյան կարող է մինչև 30 սմ հաստությամբ ձյուն տեղալ: