85 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Մարկ Զախարովը

13:35 • 28.09.19

Ռուսաստանում 85 տարեկանում կյանքից հեռացել է «Լենկոմ» մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, թատրոնի և կինոյի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը, հայտնում է meduza.io-ն:

«Այո, դա ճշմարտություն է: Մահացել է առավոտյան՝ երկարատև հիվանդությունից հետո, նա երկրորդ թոքաբորբն էր տարել»,- РБК-ին հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը:

Նա «Լենկոմ» մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորն էր 1973 թվականից:

Մարկ Զախարովը «12 աթոռ», «Սովորական հրաշք», «Սիրո բանաձև» և այլ ֆիլմերի ռեժիսորն է:

 

 

 

85 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Մարկ Զախարովը