«ՄԱԿ-ում Սերգեյ Լավրովի ելույթից հետո նրա հետ շփվել ցանկացողների հերթ է գոյացել». Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել
ՄԱԿ-ում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթից հետո նրա հետ շփվել ցանկացողների հերթ է գոյացել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներից հերթ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որոնք ցանկանում են շփվել ՌԴ արտգործնախարարի հետ՝ Գլխավոր ասամբլեայում նրա ելույթից հետո»,- հրապարակած լուսանկարին կից գրել է Զախարովան:
«Պաշտում եմ «Ռուսաստանի մեկուսացմանը» հետևելը»,- կատակով նշել է Զախարովան:
Լավրովը Նյու Յորքում է գտնվել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի միջոցառումներին մասնակցելու նպատակով, նա գլխավորել է ռուսական պատվիրակությունը: ՌԴ ԱԳ նախարարը մոտ 30 երկկողմ հանդիպումներ է ունեցել արտասահմանցի գործընկերների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:











