Շիրակի մարզում 2 Mercedes է բախվել. կան վիրավորներ. Shamshyan.com
Սեպտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում բախվել են Ազատան գյուղի բնակիչ, 71-ամյա Երջանիկ Ս.-ի վարած Mercedes 190E մակնիշի 18 ԼՍ 567 համարանիշի և Ձորակապ գյուղի բնակիչ, 50-ամյա Վահրամ Ի.-ի վարած Mercedes G63 մակնիշի 10 AM 500 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Երջանիկ Ս.-ն և Վահրամ Ի.-ի ուղևորուհի, Գյումրիի բնակիչ, 47-ամյա Ալվարդ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:










