Սպանվել է Սաուդյան Արաբիայի թագավորի անձնական թիկնապահը

12:47 • 29.09.19

Հրազենային վնասվածքի արդյունքում սպանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի աձնականան թիկնապահը՝ գեներալ Աբդել Ազիզ ԱԼ-Ֆահմը, գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաալիքի հայտարարությանը:

Մեքքայի ոստիկանության դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ գեներալ Ալ-Ֆահմն սպանվել է շաբաթ օրը` ընկերոջ տանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ թագավորի թիկնապահն այցելել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ապրող ընկերոջը, ում տանն էլ հյուրերից մեկի՝ Մամդուխ բեն Մեշաալ Ալ-Ալիի հետ կոնֆլիկտ է ունեցել: Վեճից հետո Մամդուխը դուրս է եկել տնից և ետ է վերադարձել ատրճանակով՝ անկանոն կրակ արձակելով բոլոր ներկաների ուղղությամբ:

Ալ-Ֆահմին ծանր վնասվածքներ է ստացել և մահացել է հիվանդանոցում: Կրակոցների հետևանքով տուժել է ևս երկու անձ, որոնց թվում է թիկնապահի ընկերը և տան ֆիլիպինցի աշխատողը: Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, հանցագործը հրաժարվել է հանձնվել ոստիկանությանը, ինչի արդյուքնում սպանվել է օրինապահ մարմինների կողմից: Փոխադարձ կրակոցների արդյուքնում 5 ոստիական վնասվածք է ստացել:

Գեներալ Աբդել Ազիզ Ալ-Ֆահմը երկար տարիներ է, ինչ աշխատում էր Սաուդյան միապետությունում: Նա Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդալլայի անձնական թիկնապահն էր, հետագայում ստանձնեց Սալման թագավորի անձնական թիկնապահի պաշտոնը:  Ալ-Ֆահմը իր ոլորտում աշխարհի լավագույններից մեկն էր: