Ամերիկուհին վարսահարդարիչի օգնությամբ պայքարում է արագությունը գերազանցող վարորդների դեմ

22:24 • 29.09.19

Ամերիկուհի Փեթի Բաումգարթները փորձում է հայրենի Ֆինլի Փոինթ քաղաքի (Մոնտանա նահանգ) փողոցներն առավել անվտանգ դարձնել, այդ իսկ պատճառով նա նստում է ճանապարհի եզրին՝ ձեռքում սովորական վարսահարդարիչ պահելով՝ դրանով իսկ վախեցնելով ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, Մոնտանա նահանգում հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում խախտումների հետևանքով 92 մարդ է մահացել: Արագությունը գերազանցող վարարդների դեմ պայքարելու համար ոստիկանությունը տարբեր հնարքների է դիմում, այդ թվում և իրական և կեղծ արագաչափերի տեղադրումը:

Այդ նույն նպատակով փոքրիկ ամերիկյան քաղաքում բնակվող կինը որոշել է սեփական միջոցներով ապահովել իրենց փողոցի անվտանգությունը թոռնիկների համար:

Նա պարզապես նստում է ճանապարհի եզրին և ձեռքում պահած վարահարդարիչն ուղղում անցնող ավտոմեքենաների կողմը: Նրա խոսքով՝ այդ հնարքն իսկապես տվել է իր պտուղները. իրավախախտները, հեռվից տեսնելով ճամփեզրին գտնվող մարդու՝ ձեռքում շարժական ռադարին նման ինչ-որ բան պահած, ինքնաբերաբար դանդաղեցնում են ընթացքը: Կնոջ ջանքերը գնահատել են նաև տեղի ոստիկանությունում. նախաձեռնության համար նրան ոստիկանական գլխարկ և կրծքանշան են նվիրել, ինչպես նաև պատվավոր պարեկային ծառայող են ճանաչել: