Իսրայելում տոնում են 5780-րդ տարվա գալուստը՝ ըստ հրեական օրացույցի

22:10 • 29.09.19

Կիրակի արևի մայր մտնելուն պես Իսրայելում մեկնարկում են նոր՝ 5780-րդ տարվա տոնակարաություններն՝ ըստ հրեական օրացույցի: Առաջիկա երկու օրը հանգստյան օրեր են հայտարարվել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մինչև չորեքշաբթի փակ են լինելու պետական հաստատությունները, չի աշխատի ձեռնարկությունների և առևտրի կոնտրոնների մեծ մասը, հասարակական տրանսպորտը, դաս չի լինի դպրոցներում և համալսարաններում:

Ոստիկանությունը տոնական օրերին հատուկ ռեժիմով է աշխատելու: Հազարավոր ոստիկաններ հերթապահելու են բնակելի թաղամասերում:  

Բանակի մամլո ծառայությունը տեղեկացրել է մասնակի շրջափակման ռեժիմի մասին, որը տոնական օրերին սահմանվել է պաղեստինյան տարածքներում:  

Անվտանգության միջոցառումները պայմանավորված են տոնական օրերին աշխարհի տարբեր շրջաններից տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների հոսքով:

Ռոշ ա Շանա (հրեական Ամանոր) տոնի նախօրեին Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոն տեղեկացրել է, որ երկրի բնակչությունն ավելացել է 184 000-ով՝ կազմելով 9 մլն մարդ:  

Ռոշ ա Շանան նշվում է հրեական տիշրեյ ամսվա առաջին երկու օրը: Այս տարի այն համընկել է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն ընկած օրերի հետ: