Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 13 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ՝ ներգրավելով 14 մարտական հաշվարկ

10:06 • 29.09.19

Սեպտեմբերի 28-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, 400 քմ, 

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1500 քմ, Արևշատ գյուղում՝ 2 հա, ՈՒրցաձոր գյուղում՝ 5000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4000 քմ, 

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 2000 քմ, Արագյուղ գյուղի մոտ՝ 2 հա, 

Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն գյուղերի միջև՝ 1500 քմ խաղողի այգի:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: