Մեծապես շահագրգռված ենք Սինգապուրի հետ խորացնել մեր բարեկամական հարաբերությունները. կայացավ Հայաստանի և Սինգապուրի վարչապետների մամուլի ասուլիսը (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը:
Այցի շրջանակում քիչ առաջ տեղի ունեցավ Սինգապուրի վարչապետի պաշտոնական ընդունելության արարողությունը: Հետո երկու երկրների վարչապետները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես եկան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:










