Փարիզում հրաժեշտ են տվել Ժակ Շիրակին. Հաշմանդամների տան մոտ հսկայական հերթ է գոյացել (տեսանյութ, լուսանկարներ)

20:43 • 29.09.19

Փարիզում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունենում Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությունը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ֆրանսիական եռագույնով ծածկված դագաղը տեղադրված է Հաշմանդամների տան բակում՝ Սուրբ Լյուդովիկոսի տաճարի մոտ: Հրաժեշտի արարողությանը, որը սկսվել է տեղի ժամանակով 14:00-ին (երևանյան 16:00), կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները: Սակայն մինչև արարողության մեկնարն արդեն Հաշմանդամների տան մոտ հսկայական հերթ է գոյացել:

Համազգային հրաժեշտի արարողություն անցկացնելու ցակություն է հայտնել Շիրակի ընտանիքը: Բոլոր այցելուների համար նրանք գրքույկներ են պատրաստել՝ քաղաքական գործչի մտքերով:  

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արդեն մոտ 5000 մարդ գրառում է կատարել Ելիսեյան պալատի ցավակցությունների գրքում: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին ղեկավարը կյանքից հեռացել է սեպտեմբերի 26-ին՝ 86 տարեկան հասակում: