Ավտովթար՝ Լոռու մարզում. Daewoo-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ, կան վիրավորներ. Shamshyan.com

13:24 • 30.09.19

Այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում, Daewoo մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ալավերդի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը քաղաքացիների օգնությամբ մեքենայի վարորդին և ուղևորին դուրս է բերել ավտոմեքենայից, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել հիվանդանոց: Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: