Սինգապուրի վարչապետի տիկինն ընթրիքի ընթացքում Աննա Հակոբյանին պատմել է Հայաստանի տպավորությունների մասին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 30-ին կառավարական առանձնատանը ընթրիքի է հրավիրել պաշտոնական այցով Երևանում գտնվող Սինգապուրի վարչապետի տիկնոջը՝ տիկին Հո Չինին։ Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի խոսնակը:
Ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ունեցած հանդիպման ժամանակ տիկին Չինը պատմել է Հայաստան կատարած այցի ժամանակ ունեցած իր տպավորությունների մասին։ Աննա Հակոբյանն էլ վերհիշել է Սինգապուրում ունեցած իր հանդիպումները։
ՀՀ վարչապետի տիկինը նաև ներկայացրել է իր նախաձեռնությամբ գործող ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեությունն ու ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակը։
.jpg?1569865509752)
.jpg?1569865518512)
.jpg?1569865527983)
.jpg?1569865541360)










