Ուզբեկստանի կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ներկայացուցիչների պատվիրակությունն այցելել է IDBank (տեսանյութ)

12:28 • 30.09.19

Հայաստանի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-27-ը Հայաստանում էին Ուզբեկստանի Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ներկայացուցիչները։ Պատվիրակությունն այցելել է IDBank՝ ֆինանսական համակարգի հայաստանյան փորձն ուսումնասիրելու:

Բանկի ղեկավար կազմի և պատվիրակության հանդիպման ժամանակ  Ուզբեկստանի կենտրոնական բանկի ներկայացուցիչը հետաքրքրվել է, թե ինչպես են կառավարվում ռիսկերը հայկական բանկային համակարգում, մասնավորապես IDBank-ում` նշելով, որ իրենց հատկապես հետաքրքրում են մանրածախ վարկավորման ոլորտում իրականացվող քայլերը։

«IDBank-ը բանկային համակարգում մոտ 30 տարվա փորձ ունի և վերջերս էլ հաջողությամբ իրականացրել է ռեբրենդինգ: Հաշվի առնելով այն ռազմավարությունը, որ ունի բանկը զարգացման, ինչպես մանրածախ բիզնեսի, այնպես էլ թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, կարծում եմ՝ մեր գործընկերներին բավական հետաքրքիր է, որովհետև իրենց մոտ այս գործընթացները, կարծես թե, գտնվում են դեռևս սկզբնական շրջանում և զարգացման փուլում: Այս այցը օգտակար էր երկուստեք փորձի փոխանակմամբ և միգուցե նաև հետագայում երկու երկրների միջև համագործակցության տեսանկյունից»,- ասել է  IDBank-ի գործադիր տնօրեն Մհեր Աբրահամյանը: 

IDBank-ում պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են բանկի գործունեությանը, առաջարկվող ծառայությունների բազմազանությանը, ռազմավարական ծրագրերին, ինչպես նաև ոլորտում նորարարությունների ներդրումների ներուժին, մանրածախ վարկավորման պայմաններին, մասնաճյուղերի, «Հեռախոսազանգերի կենտրոն»-ի աշխատանքների կազմակերպմանն ու այլ գործընթացներին։

IDBank-ի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը հանդիպման ժամանակ խոսել է Բանկի զարգացման ծրագրի մասին՝ գործընկերներին ներկայացնելով այն ուղիներն ու հեռանկարները, որոնք ընտրել է Բանկը ռեբրենդինգից հետո:

 «Մենք աշխատում ենք բանկի թվայնացման զարգացման վրա՝ փորձելով համադրել ավանդական փորձն ու նորագույն տեխնոլոգիաները, և այդ ամենի հիմքում մեզ մոտ հաճախորդների սպասարկման բարձր որակն է և փորձը»,- հանդիպման ժամանակ ասել է Կարեն Նալբանդյանը

Ուզբեկստանի գործընկերների համար մեծ հետաքրքրություն էր ներկայացնում IDBank-ի փորձը՝ հաշվի առնելով, որ Բանկը ժանամակին համընթաց քայլելով հաճախորդներին առաջարկում է ժամանակակից, նորարար պրոդուկտներ՝ միաժամանակ արդիականացնելով մասնաճյուղային ցանցն ու ապահովելով ավանդական սպասարկման բարձր մակարդակ:

Ուզբեկստանի բանկային համակարգի ներկայացուցիչներն այցելել են նաև IDBank-ի մասնաճյուղեր և հետևել աշխատանքների կազմակերպմանը։