«Բյուրեղյա արցունքնե՞ր», թե՞ կրկեսային շոու. НТВ-ն ռեպորտաժ է պատրաստել «բյուրեղյա արցունքներով» Սաթենիկ Ղազարյանի մասին (տեսանյութ)

12:12 • 30.09.19

«Բյուրեղյա արցունքներով» 22-ամյա Սաթենիկ Ղազարյանի պատմությունն անտարբեր չի թողել ոչ միայն հայկական լրատվամիջոցներին, այլև միջազգային: Այս պատմության հետքերով ռուսական НТВ հեռուստաալիքի լրագրողն այցելել է Հայաստան: 

Լրագրողն այցելել է Սպանդարյան գյուղ, որտեղ ապրում է Սաթենիկը: Նա և նրա ընտանիքը լրագրողին պատմել են տարօրինակ երևույթի մասին: Աղջկա խոսքով` այս երևույթն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ որդու կոտրած ապակյա ծաղկամանի փշուրներից մեկն, ինչպես թվացել է իրեն, ընկել է իր աչքի մեջ: Այդ պահից սկսած` յուրաքանչյուր երեք ժամը մեկ աղջկա աչքերից բյուրեղներ են դուրս գալիս: Իսկ դրանք հանելու հարցում աղջկան օգնում է սկեսուրը, պատմում է լրագրողը: 

Սաթենիկի ընտանիքի անդամները փաստում են, որ երևույթին առաջին անգամ ականատես լինելով` ցնցվել են, իսկ աղջկա կյանքը մղձավանջի է վերածվել:

Նշվում է, որ այս տարօրինակ երևույթը հասկանալու համար Սաթենիկին Երևան՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն են տարել: Սակայն կենտրոնի բժիշկները նրա պատմությունը կրկեսային շոու են անվանել՝ հայտնելով, որ աղջիկը հավանաբար տառապում է Մյունհաուզենի համախտանիշով: Այն սիմուլյացիոն խանգարում է, որի ժամանակ մարդ ձևացնում, չափազանցնում կամ առաջացնում է իր մոտ հիվանդության արհեստական ախտանշաններ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության, բուժման, հոսպիտալացման կամ վիրաբուժական միջամտության։

Լրագրողը վերցրել է աղջկա աչքերից արցունքների փոխարեն թափված «բյուրեղները» և փորձաքննության տարել:

Ռուսաստանում անցկացված փորձաքննության արդյունքները փաստել են, որ աղջկա արցունքները բյուրեղներ չեն:

«Այն արդյունաբերական ապակի է` ամենասովորական ապակի: Սա հաստատել է լաբորատորիան»,- ասել է երկրաբան Օլգա Ռադիոնովան:

Այս առնչությամբ բժիշկները կարծիք են հայտնում, որ մարդու օրգանիզմում նման չափերի «բյուրեղների» գոյացման համար ամիսներ կպահանջվեն, այլ ոչ թե մի քանի ժամ, ինչպես աղջկա դեպքում է տեղի ունենում: Մասնագետները նաև նշում են, որ տեսականորեն նման գոյացությունների առաջացումը հնարավոր է, սակայն այս դեպքում դրանք պետք է որ վնասեն աչքը. տվյալ դեպքում նշվածը տեղի չի ունենում: 

 

Image result for Плачущая кристаллами армянская девушка привела врачей в замешательство

Image result for Плачущая кристаллами армянская девушка привела врачей в замешательство