ԱՄՆ-ի Մոնտանա նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել՝ բնակիչներին «անակնկալ» մատուցած ձյան պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)

16:33 • 30.09.19

ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան Մոնտանա նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել՝ հանգստյան օրերին նահանգին պատուհասած ձնաբքի պատճառով, հայտնում է CNN-ը՝ նահանգապետի կայքին հղումով:

«Սեպտեմբերին մեզ անակնկալ մատուցած աննախադեպ ձմեռային փոթորկի կապակցությամբ տեղի իշխանություններն աշխատանքներ են տանում Մոնտանայի բնակիչների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նպատակով»,-հայտարարել է նահանգապետ Սթիվ Բուլոքը:

Հաղորդվում է, որ որոշ շրջաններում տեղացել է մինչև 100 սմ ձյուն, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, փակ են ճանապարհները:

«Փոթորիկը կարող է հանգեցնել ջրհեղեղների»,- հայտնում են տեղի իշխանությունները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գրեյթ Ֆոլս քաղաքում միայն շաբաթ օրը ռեկորդային 25 սմ ձյուն է տեղացել։ Նախկին ռեկորդը սահմանվել է ավելի քան 60 տարի առաջ՝ 1954 թվականին, երբ մեկ օրում ձյան բարձրությունը հասել էր 9 սանտիմետրի:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սեպտեմբերին ձյան տեղումներն այնքան էլ բացառիկ երևույթ չեն ԱՄՆ այդ տարածաշրջանի համար, սակայն տարվա այս եղանակին տեղումները սովորաբար այդքան առատ չեն լինում:

«Եթե կանխատեսումներն իրականություն դառնան, ապա ձյունը համեմատելի կլինի և նույնիսկ կգերազանցի 1934 թվականի փոթորիկը»,- հայտնել է CNN-ի օդերևութաբանը:

 

Snowfall in Choteau, Montana.

The National Weather Service in Great Falls, Montana, said there was up to a foot of snow on a highway.

Один из американских штатов завалило снегом

Image result for Montana is blanketed in almost two feet of snow and it's not even October yet