Չինաստանի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 19 մարդ է մահացել, ևս 3-ը վնասվածքներ են ստացել (լուսանկար)
Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 19 մարդ է մահացել, ևս երեքը տուժել են, գրում է ria.ru-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով:
Հրդեհը բռնկվել է կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 13:20-ին, Նինբոյի քաղաքային շրջանի Նանհայ գավառում՝ լայն սպառման ապրանքների արտադրության գործարանի շենքում: Սակայն, չնայած հրշեջների օպերատիվ աշխատանքին, հնարավոր չի եղել խուսափել մեծ թվով զոհերից:
Երկուշաբթի առավոտյան տեղի իշխանությունները հաստատել են 19 մարդու մահը: Հաղորդվում է, որ ևս երկու մարդ ծանր վնասվածքներ է ստացել, մեկը՝ աննշան:
Բնապահպանության նախարարության աշխատակիցներն արտակարգ պատահարի վայրում իրականացրել են օդի և հողի վիճակի վերլուծություն և, ըստ նրանց հաշվետվության, գործարանի շրջակայքում աղտոտման թույլատրելի նորմերի գերազանցում չի հայտնաբերվել:
Հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն, կատարվում է հետաքննություն:











