Հնդկաստանում հեղեղումների և սողանքների հետևանքով շուրջ 130 մարդ է մահացել (լուսանկարներ, տեսանյութ)

10:56 • 30.09.19

Հնդկաստանում հեղեղումների և սողանքների հետևանքով շուրջ 130 մարդ է մահացել, գրում է BBC-ն՝ իրազեկ աղբյուրներին հղումով:

Հնդկաստանի հյուսիսային նահանգներում անցած չորս օրվա ընթացքում առնվազն 127 մարդ է մահացել մուսոնային հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների և սողանքների հետևանքով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենից շատ զոհերը գրանցվել են Ուտար Պրադեշ նահանգում՝ 87 մարդ, Բիհար նահանգում գրանցվել է 27 զոհ: 13 մահ գրանցվել է Հնդկաստանի երեք այլ նահանգներում:

Հաղորդվում է, որ Բիհարի մայրաքաղաք Պատնայում և հարակից շրջաններում փակ են բոլոր դպրոցները, չեն աշխատում բազմաթիվ հաստատություններ: Նահանգի կառավարությունը Հնդկաստանի ՌՕՈւ-ից երկու ուղղաթիռ է խնդրել՝ ջրհեղեղից տուժած շրջանների բնակիչներին օդից պարենով և դեղորայքով պարկեր նետելու համար:

Բրահմապուտրա գետը, որը հոսում է Հնդկաստանով, Չինաստանով և Բանգլադեշով, դուրս է եկել ափերից և հեղեղել ավելի քան 1800 բնակավայր: Հնդկաստանի հյուսիսային Բիհար նահանգում շուրջ 2 մլն մարդ է տարհանվել ջրհեղեղի վերահաս վտանգի պատճառով, հայտնել է կառավարությունը: 

 

Image result for Monsoon floods displace millions in India

Image result for Monsoon floods displace millions in India

Image result for Monsoon floods displace millions in India

Image result for Monsoon floods displace millions in India

Image result for Monsoon floods displace millions in India

A man wades through yellow-brown floodwaters on a street lined with medium-density apartment buildings as he carries two bags.