Միխայիլ Խաչատրյանի սպանության գործին է կցվել դուստրերի նկատմամբ նրա մասնակցությամբ նվաստացումների տեսանյութը  

20:14 • 30.09.19

Մոսկվայում իրենց հոր՝ Միխայիլ Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող երեք քույրերի նկատմամբ նրա նվաստացումների տեսանյութը կցվել է քրեական գործի նյութերին։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով մեղադրյալներից մեկի պաշտպան Ալեքսեյ Պարշինին։

«Հրաշքով պահպանվել է հոր նվաստացումների ևս մեկ ապացույց։ Տվյալ տեսանյութը կցվել է քրեական գործի նյութերին»,- ասել է պաշտպանը՝ նշելով, որ տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է հայրը նախատում դուստրերին մեծ թվով հրուշակեղեն ուտելու համար, նրանց «անասուններ» անվանելով և հարվածում է նրանց ոտքով։

Փաստաբան Պարշինի խոսքով՝ Խաչատուրյանի հեռախոսը դարձել է իր սպանության մասին գործի իրեղեն ապացույցներից մեկը։  

2019-ի մայիսին Խաչատուրյան քույրերը հաղորդագրություն են գրել հանցագործությունների մասին՝ պահանջելով քրեական գործ հարուցել իրենց հոր նկատմամբ։ Նախաքննական ստուգումներն իրականացվել են 117-րդ («Խոշտանգում»), 132-րդ («Սեռական բնույթի բռնի գործողություններ») և 133-րդ («Սեռական բնույթի գործողությունների դրդելու») հոդվածներով։

Խաչատրյանի սպանության գործի քննությունն ավարտվել է։ Քույրերին վերջնական ձևակերպմամբ մեղադրանք է առաջադրվել կանխամտածված խմբակային սպանության մեջ։ Փաստաբանները պնդում են, որ իրենց գործողություններն աղջիկները կատարել են հոր կողմից երկար տարիներ շարունակվող բռնության դեմ անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում։

Հիշեցնենք, որ 57-ամյա Խաչատրյանին սպանված էին գտել 2018-ի հուլիսի 27-ին Մոսկվայի իր տանը։

Անցյալ տարվա սեպտեմբերին քույրերին կալանքից ազատ են արձակել՝  նրանց նկատմամբ որոշակի գործողությունների արգելք սահմանելով։