Նայում եմ ու հուզմունքն ու հպարտությունը միախառնվում են․ Ռուբեն Մխիթարյանը տեսանյութ է տարածել մկրտության արարողությունից

16:13 • 30.09.19

Ս․թ․ սեպտեմբերի 15-ին` Խաչվերաց տոնի օրը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում կայացել է Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների քույրերի, եղբայրների, ինչպես նաև հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Մկրտվողների կնքահայրերը եղել են հենց Ապրիլյան պատերազմի մասնակիցները, զոհված հերոսների մարտական ընկերները:

Մկրտության գաղափարը «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամներինն էր, իսկ կազմակերպման հարցերով զբաղվել էր Ռուբեն Մխիթարյանը, ով այսօր իր ֆեյսբուքյան էջում մկրտության արարողությունից տեսանյութ է տարածել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։