Մեզ թույլ չտվեցին մտնել Բաղրամյան պողոտա, մինչդեռ սորոսականները հակառուսական ակցիա իրականացրեցին, վստահաբար՝ վարչապետի թույլտվությամբ․ «ՎԵՏՕ»-ի ակցիայի մասնակից

15:12 • 01.10.19

«ՎԵՏՕ» նախաձեռնության այսօրվա ակցիայի մասնակիցներից Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին երթ իրականացնել դեպի Բաղրամյան 26, մինչդեռ Բաղրամյան պողոտայում հակառուսական ակցիա է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ «ՎԵՏՕ» նախաձեռնությունն այսօր ակցիա էր իրականացնում՝ ԵԱՏՄ երկրների և Իրանի նախագահներին նախազգուշացնելով «Բաց հասարակությունների հիմնադրամի» վտանգների մասին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ պարզել, թե ինչպես ստացվեց, որ մեզ՝ Սորոսի վաստակների դեմ ակցիայի մասնակցիներիս, ՀՀ ոստիկանությունն արգելեց երթով բարձրանալ Բաղրամյան 26՝ հայտարարելով, որ ճանապարհները փակ են, այդ թվում՝ հետիոտների համար, իսկ Սորոսի վաստակների հակառուսական ակցիան՝ սորոսական «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Նինա Կարապետյանցի գլխավորությամբ, ով նաև «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբակի փաստաբանն է, կայացավ Բաղրամյան 26-ի դիմաց՝ ոստիկանների լռության ներքո:
Արդյո՞ք սա բավարար հիմք չէ՝ պնդելու, որ սորոսականների հակառուսական ակցիան կայացել է ՀՀ վարչապետի գիտությամբ ու թույլտվությամբ:ն Իմ գնահատմամբ՝ բավարար է»: