Մեկ տարի առանց Ազնավուրի. այսօր լրանում է ֆրանսահայ շանսոնյեի մահվան տարելիցը (լուսանկարներ)

13:02 • 01.10.19

Այսօր լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝  Շահնուր Վաղինակ Ազնավուրյանի մահվան տարելիցը:

Ուղիղ մեկ տարի առաջ` հոկտեմբերի 1-ին, աշխարհը ցնցեց մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրի մահվան լուրը: 

Ամբողջ աշխարհում մինչ օրս շարունակում են սգալ աշխարհահռչակ շանսոնյեի մահը:  

«Մինչև հոգու խորքը ֆրանսիացի՝ ողջ էությամբ կառչած հայկական արմատներին. Ազնավուրը երեք սերունդների ուղեկցեց ուրախության և ցավի միջով: Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա անկրկնելի փայլը դեռ երկար կապրեն նրանից հետո»,-Ազնավուրի մասին ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ազնավուրը, որին Ֆրանսիայում կոչում են Ֆրանսիայի «Ֆրենկ Սինատրա», ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն: Ազնավուրը վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ գրեթե 80 երկրներում:

Related image

Image result for frank sinatra and aznavour

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:

Image result for Charles Aznavour child

Image result for Charles Aznavour child

Ազնավուրը տատի՝ Հայկանուշի հետ՝ 1964 թվականին:

Французский певец и композитор Шарль Азнавур и его бабушка Айкануш, 1964 год

 

Նրա՝ երգչի կարիերան ծաղկում է ապրում Փարիզում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որի ժամանակ նրա ծնողները Փարիզի իրենց բնակարանում հրեաների և հայերի էին թաքցնում, այդ թվում`բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանին և նրա կնոջը՝ Մելինեին:

Image result for young charles aznavour singing

Related image

Шарль Азнавур на репетиции, 1964 год

Шарль Азнавур во время гастролей в Москве, 1964 год

Էդիտ Պիաֆի աշակերտ Ազնավուրին համաշխարհային հռչակ է բերել 1974 թվականին գրված «Նա» (She) ռոմանտիկ բալադը: Երգը գրեթե չորս շաբաթ գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթները, ինչպես նաև ձայնագրվել է ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով: Ստեղծագործությունը նաև օգտագործվել է Notting Hill ֆիլմի սաունդթրեքի համար: Աշխարհահռչակ երգիչը դուետներով է հանդես եկել Սինատրայի, Էլթոն Ջոնի, Սելին Դիոնի, Բրայան Ֆերիի և Սթինգի հետ:

Image result for Charles Aznavour she

Image result for Charles Aznavour she

 

«Ֆրանսերենն իմ աշխատանքային լեզուն է, բայց իմ ընտանիքի լեզուն հայերենն է»,- մի առիթով ասել էր Ազնավուրը:

Image result for Charles Aznavour in armenia

Image result for Charles Aznavour in armenia

 

Ազնավուրն ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ, երկրորդ անգամ՝ Էվելին Պլեսիսի հետ, երրորդ անգամ՝ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ։ Այս ամուսնությունների արդյունքում շանսոնյեն ունեցել է 5 երեխա:

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս»,-ժամանակին ասել էր Ազնավուրը:

Image result for Charles Aznavour with wifes

Image result for Charles Aznavour with wifes

Image result for Charles Aznavour with wifes

Image result for Charles Aznavour with children

Այս տարի հոկտեմբեր ամսին աշխարհի տարբեր երկրներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին ու նրա ժառանգության պահպանմանը։

 

Image result for Charles Aznavour and macron

Related image

Image result for Charles Aznavour tribute in armenia