Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ կազմավոր­ման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ

10:30 • 01.10.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ և նշել, որ այս հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության և հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները:

Վարչապետն իր ուղերձում ընդգծել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևողական ամրապնդմանն ու խորացմանը: