Կոլումբիայի ափերի մոտ թմրավաճառներին հաջողվել է փրկվել՝ թմրանյութի անջրանցիկ փաթեթներից կառչելով (լուսանկարներ)

14:58 • 01.10.19

Կոլումբիայի ափերի մոտ թմրանյութ տեղափոխող նավի խորտակման հետևանքով թմրավաճառներին հաջողվել է ջրի երեսին մնալ և փրկվել՝ թմրանյութի անջրանցիկ փաթեթների շնորհիվ: Փաթեթներում շուրջ 1,2 տոննա կոկաին տեսակի թմրանյութ է եղել, գրում է բրիտանական Daily Mail-ը:

Կոլումբիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները Տումակո քաղաքից 55 կիլոմետր հեռավորության վրա 3 տղամարդու են հայտնաբերել: «Տուժածները» հայտնել են, որ իրենց նավը ծածկել է ծովի մեծ ալիքը, ինչի հետևանքով վերջիններս 3 ժամ անց են կացրել Խաղաղ օվկիանոսի ջրերում`թմրանյութի փաթեթներից կառչած:

Հանցագործներին նավ են տեղափոխել և համապատասխան բուժօգնություն ցուցաբերել: Ոստիկանությունն ուսումնասիրել է թմրանյութի փաթեթները, ինչի արդյունքում 1,2 տոննա կոկաին է հայտնաբերել: Հանցագործներին անմիջապես ձերբակալել են: Տեղական մամուլի տվյալներով` տղամարդկանց կասկածում են թմրանյութի շրջանառության համար: Ներկա պահին դեռևս հայտնի չէ` արդյոք նրանց հանդեպ պաշտոնապես մեղադրանք առաջադրվել է, թե ոչ:

Պարբերականը նշում է, որ նավի վրա գտնվող ևս մի տղամարդ անհայտ կորել է: Երկրի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ ծովափոկն ավստրալական ոստիկանությանն օգնել է ձերբակալել թմրանյութ տեղափոխող մաքսանենգների: Այն իր բարձր ճիչով վախեցրել է հանցագործներին` փակելով նրանց ճանապարհը:

 

It is thought the men's boat sank after being hit by a wave 30 nautical miles off the coast of Tumaco

The Colombian navy rescued the men and they were arrested. A fourth man who was reportedly on board is thought to still be missing

The three men were seen floating on huge packages in the Pacific Ocean, 30 nautical miles off the coast of Tumaco

Three men were seen desperately clinging to huge black bundles in the Pacific Ocean off the coast of Colombia