Վանաձոր քաղաքի Ռուսթավի և Համբարձումյան փողոցներում գազ չի լինի

17:49 • 01.10.19

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 11.00-ից մինչև ժամը         17.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռուսթավի և Համբարձումյան փողոցների շենքերի գազասպառողների և հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: