Թայվանում կամրջի փլուզման հետևանքով ավելի քան 14 մարդ է տուժել (լուսանկարներ, տեսանյութ)

12:26 • 01.10.19

Թայվանի Իլան շրջանում կամրջի փլուզման հետևանքով ավելի քան 14 անձ է տուժել, հայտնում է ren.tv-ն` հղում անելով Թայվանի Կենտրոնական տեղեկատվական գործակալությանը:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին՝ բենզինով լի ցիստեռնի՝ կամրջով անցնելու ժամանակ: Այն գլորվել է ցած` նավամատույցի ուղղությամբ, որտեղ ձկնորսական նավակներ են եղել, այնուհետև պայթել է:

Ըստ նախնական տվյալների` ողբերգության պահին կամրջի վրա հինգ անձ է եղել: Դեպքի վայրում այժմ փրկարարներ են աշխատում:

 

Image result for Момент обрушения моста на Тайване попал на видео

 

Image result for Момент обрушения моста на Тайване попал на видео

 

Image result for Момент обрушения моста на Тайване попал на видео