Սինգապուրի հետ փորձը հույս ունենք տարածել այլ երկրների վրա, ԵԱՏՄ-ն նույն ձևաչափով բանակցություններ է սկսել նաև Իսրայելի հետ. Տ. Սարգսյանը՝ ՀՀ և Սինգապուրի վարչապետների համատեղ ասուլիսին (տեսանյութ)
18:32
Որպես զուտ տնտեսական միավում որդեգրել ենք նոր մոտեցում՝ ընդլայնել ԵԱՏՄ շրջանակները և այսօրվա դրությամբ ներդրումների ու ծառայությունների հարցերը ազգային երկրների օրակարգում է. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո հրավիրված ասուլիսին նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Սինգապուրի հետ ունեցած համագործակցության օրինակն արդյոք հնարավոր է լինել այլ երկրների հետ ևս:
«Միաժամանակ հասկանալի է, որպեսզի հարմարավետ պայմաններ ստեղծվեն մեր գործընկեր պետությունների հետ, այս դեպքում օրինակ Սինգապուրի համար, առաջարկները պետք է համապատասխանեն ստանդարտ մոտեցումներին, որպեսզի Սինգապուրն իրեն հարմարավետ զգա մեր տնտեսական տարածքում»,-ասաց նա:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ կարևոր է, որ այս փորձը տարածեն այլ երկրների համար ևս:
«Մասնավորապես մենք հիմա Իսրայելի հետ բանակցություններ ենք սկսել ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Մեր իսրայելյան գործընկերները ևս առաջարկում են, որ դա լինի համապարփակ փաստաթուղթը, և որպեսզի խոսքը վերաբերվի ոչ միայն տարիֆներին, այսինքն` ապրանքների ազատ տեղաշարժմանը, այլ նաև համաձայնագրում ներառվի նաև առևտուրն ու ծառայությունները այն ձևաչափով, որը հիմա մենք իրականացնում ենք Սինգապուրի հետ: Մենք կարծում ենք, որ այն լավ օրինակ է, այս համատեքստում Սինգապուրն առաջին երկին է, և մենք հույս ունեք, որ դա շարունակական կլինի»,-ասաց նա:
17:49
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ ասուլիսը, որին կարող եք հետևել Tert.am–ի ուղիղ հեռարձակմամբ:










