Մարզպետն ասում է` եթե իրեն վիրավորողները ներողություն խնդրեն, հարցը կվերանայի. Նորաշենի բնակիչ (տեսանյութ)
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ակցիայի ընթացքում իր հասցեին հնչած խոսքերից վիրավորվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:
«Մարզպետն ասում է՝ եթե իրեն վիրավողները ներողություն խնդրեն, հարցը կվերանայի: Գյուղի խաղաղությունը նրան չի հետաքրքրում: Մենք համաձայն չենք նշանակված ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանին,մենք գյուղով համաձայն չենք: Այդ ժամանակ համայնքի համայնքապետը եղել է արձակուրդում՝ առանց տեղեկանալու, որ հանում են նրան, ստորագրությունը կեղծելով հեռացրել են համայնքի ղեկավարին»,-նշեց բնակիչը:
Նա նաև ասաց, որ պատրաստվում էին ակցիան ավարտել, բայց քանի որ մարզպետը իր խոստման տերը չէ, չեն հեռանում:










