Հոնկոնգում Չինաստանի ազգային օրվա առնչությամբ բողոքի ցույցեր ու անկարգություններ են տեղի ունենում (ուղիղ միացում)
Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում MTR երկաթուղային տրանսպորտի կորպորացիան հայտարարել է զանգվածային անկարգությունների պատճառով մետրոյի 19 կայարանի փակվելու մասին, գրում է korrespondent.net-ը:
Այսօր հակակառավարական բողոքի ակցիաները տարածվել են Հոնկոնգի մի շարք շրջաններում: Անկարգությունների պատճառը կապված է ՉԺՀ-ի 70-ամյակի տոնակատարությունների հետ:
Ցուցարարները հակակառավարական կարգախոսներով շրջում են փողոցներով, վայրագություններ են թույլ տալիս, պոկում են տոնական ցուցապաստառները: Իրավիճակը կարգավորելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառում:
Ինչպես նշվել է տեղական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում, անկարգությունների հիմնական մասը տեղի է ունենում քաղաքի մայրցամաքային հատվածում: Ուղիղ հեռարձակմամբ երևացել է, թե ինչպես են ագրեսիվ տրամադրված ակտիվիստները բարիկադներ կառուցում, իրավապահ մարմինների ուղղությամբ քարեր և պայթուցիկ նյութով շշեր նետում և կոնֆլիկտներ հրահրում: Թուն Մուն կոչվող թաղամասում ծայրահեղականները ոստիկանների ուղղությամբ անհայտ տեսակի հեղուկ են բաց թողել, որը թափվել է նաև լրագրողների վրա:
Ավելի քան 100 հազար անձ էլ մասնակցում է կղզու գործարար հատվածում անցկացվող զանգվածային ցույցերին: Անկարգությունների պատճառով քաղաքում բազմաթիվ առևտրի կետեր են փակվել, խաթարվել է ավտոբուսների աշխատանքը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Պեկինի գլխավոր` Տյանանմեն հրապարակում այսօր անցկացվել է ՉԺՀ կազմավորման 70-ամյակին նվիրված զորահանդես:
«Չկա մի ուժ, որ կարող է սասանել այս հզոր երկրի հիմքերը: Չկա մի ուժ, որ կարող է չին ժողովրդին ետ պահել զարգացման իր ուղուց»,- հայտարարել է Չինաստանի ղեկավարը շքերթի ժամանակ:
A video circulating online shows warning shots fired as protesters and police clash at the junction of Waterloo and Nathan Roads pic.twitter.com/8WZPtAFhwC
— SCMP Hong Kong (@SCMPHongKong) October 1, 2019
Seems like protesters playing a game of cat and mouse with the police here in SSP. They’re back at the exact same spot, this time with their own shields pic.twitter.com/1WalPZ9dOm
— Afifah Ariffin (@AfifahCNA) October 1, 2019













