ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան (տեսանյութ)

13:00 • 01.10.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան՝ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

ՌԴ նախագահը Հայաստան է գալիս Ֆրանսիայից, որտեղ մասնակցում էր Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությանը։

Վլադիմիր Պուտինը Երևանում երկկողմ հանդիպում է ունենալու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: