ԱՄՆ-ն միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու պլաններ չունի. Պենտագոն

10:00 • 01.10.19

ԱՄՆ-ն միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների տեղակայման հստակ ծրագրեր չունի, հայտարարել է Պենտագոնի փոխղեկավար Ջոն Ռուդը, գրում է ria.ru-ն:

«Մենք տեղակայման հստակ ծրագրեր չունենք: Մենք ուսումնասիրում ենք մյուս բոլոր հնարավոր այլընտրանքները»,- հայտնել է Ռուդը՝ ելույթ ունենալով ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում: