Ավելի քան 1 մետր ձյուն. ԱՄՆ-ի Մոնտանա նահանգում «պատմական» ձնաբուքը՝ ֆոտոշարով և տեսաշարով
ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան Մոնտանա նահանգում «պատմական» ձյան տեղումները որոշ շրջաններում հասել են ավելի քան 1 մետրի, գրում է Daily Mail-ը:
Ուժեղ քամիները, ըստ կանխատեսումների, դեռևս կշարունակվեն ԱՄՆ-ի մի շարք շրջաններում, ներառյալ՝ Մոնտանայում, Կալիֆոռնիայում, Օրեգոնում, Վաշինգտոնում, Այդահոյում, Նևադայում և Յուտայում:
Որոշ շրջաններում տեղացած 120 սմ ձյունը հանգեցրել է էլեկտրականության խափանման, կաթվածահար է արել երթևեկությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գրեյթ Ֆոլս քաղաքում միայն շաբաթ օրը ռեկորդային 25 սմ ձյուն է տեղացել։ Նախկին ռեկորդը սահմանվել է ավելի քան 60 տարի առաջ՝ 1954 թվականին, երբ մեկ օրում ձյան բարձրությունը հասել էր 9 սանտիմետրի:









BREAKING: Major snow drifts in Cut Bank, Montana as snow storm hits parts of northwestern U.S. and parts of Alberta, Canada. Rare sight this time of year: pic.twitter.com/wtxPINNaDk
— BNL NEWS (@BreakingNLive) September 29, 2019










