Տավուշի մարզում 23-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. կա 4 վիրավոր. Shamshyan.com
Սեպտեմբերի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Վիկտոր Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 91 ZC 001 համարանիշի ավտոմեքենայով Այգեհովիտ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վիկտոր Ա-ն, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 18-ամյա Արման Շ-ն, 22-ամյա Սարմեն Շ-ն և 20-ամյա Սերյոժա Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Արման և Սարմեն Շ-երը եղբայրներ են։










