Երևանի Րաֆֆու փողոցում Mitsubishi Pajero–ն հարվածել է ծառին, վարորդի վիճակը գնահատվում է ծանր

09:27 • 01.10.19

Սեպտեմբերի 30-ին` ժամը 21:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավարևմտյան թաղամասում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Ուղևորը՝ Հովսեփ Մ.-ն (ծնված 2000 թ.), դուրս է նետվել ավտոմեքենայից և հայտնվել կանաչապատ հատվածում:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: