Կոտայքում Mercedes-ը տապալել է գովազդային վահանակն ու բախվել ծառին. կան վիրավորներ. Shamshyan.com

16:53 • 01.10.19

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Mercedes E350 մակնիշի 13 LA 300 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել գովազդային վահանակին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել ծառին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։