Անտարկտիդայից պոկվել է վերջին 50 տարում ամենամեծ սառցաբեկորը

06:19 • 01.10.19

Անտարկտիդայից պոկվել է վերջին 50 տարում ամենամեծ սառցաբեկորը, որը կշռում է մոտ 315 միլիարդ տոննա և զբաղեցնում 1636 քառակուսի կիլոմետր տարածք: Այդ մասին Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնում է BBC-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պոկված սառցաբեկորը գրեթե շոտլանդական Սկայ կղզու չափ է: Այսբերգը սացել է D28 անվանումը:

Նշվում է, որ D28-ն առաջացել է Անտարկտիդայի արևելյան ափին՝ Էմերի կոչվող գոտում, որտեղից սառցաբեկորները բավականին հաճախ են պոկվում:

Գիտնականներն ուշադիր հետևում են հսկայական սառցաբեկորի շարժմանը, այդ թվում՝ արբանյակների միջոցով, քանի որ այն կարող է իրական սպառնալիք ստեղծել նավագնացության համար: