Երեխայի դեմքով ֆիլիպինցի ուսուցչին հաճախ շփոթում են իր սաների հետ (լուսանկար, տեսանյութ)
Ֆիլիպինների Բուլական նահանգի Սան Խոսե դել Մոնտե քաղաքում բնակվող Իեն Ֆրենսիս Մանգան մանկապարտեզում որպես ուսուցիչ է աշխատում: Սակայն 22-ամյա տղամարդու դեմքին նայելիս մարդիկ դժվարանում են հավատալ, որ նա հաստատության դաստիարակներից է:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, տեղաբնակներից շատերը նրան տեսնելով մտածում են, որ նա, ամենայն հավանականությամբ, մանկապարտեզի սաներից է: Երեխաներից տարբերվելու հարցում նրան օգնության է հասնում բարձր հասակը, թեև դեմքը չափազանց մանկական է:
Իեն Ֆրենսիսը միշտ իր տարիքից փոքր տեսք է ունեցել, ինչն առավել ցայտուն կերպով արտահայտվել էր դեռևս միջնակարգ դպրոցում, երբ նրա դասընկերների մոտ բեղեր էին սկսում աճել, իսկ իր մոտ՝ ոչ: Նրա մոտ հասունության այդ նշանները չէին նկատվում:
Ֆիլիպինցու խոսքով՝ նա մտածել է, որ իր ուշ հասունացումը պայմանավորված է մանուկ տարիներին շատ հիվանդանալով և երբևէ բժշկի չի դիմել այդ հարցով:











