Պեկինում մեկնակել են ՉԺՀ կազմավորման 70-ամյակի տոնական միջոցառումները

06:52 • 01.10.19

Պեկինի Տյանանմեն հրապարակում երեքշաբթի տեղի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով 06:00-ին) մեկնարկել են ՉԺՀ կազմավորման 70-ամյակի տոնական միջոցառումները, հաղորդում է ТАСС-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տոնակատարությանը ներկա են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, վարչապետ Լի Քեցյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պետության նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը:

Լի Քեցյանը հայտարարել է տոնակատարությունների մեկնարկի մասին: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազատագրական բանակի պատվո պահակախումբը հրապարակ է բերել Չինաստանի դրոշը, որից հետո ռազմական նվագախումբը կատարել է երկրի պետական օրհներգը:

Այսօր Չինաստանում կանցկացվի երկրի պատմության մեջ ամենամեծ ռազմական շքերթը, որին կմասնակցի 15 հազար զինծառայող, ինչպես նաև 160 մարտական ինքնաթիռ և 580 միավոր ռազմական տեխնիկա: Քաղաքում զորքերի անցումից հետո կսկսվի տոնական քայլերթ, որին կմասնակցի մոտ 100 հազար մարդ: Ի պատիվ ազգային տոնի՝ նախատեսվում է երկինք բաց թողնել 70 հազար աղավնի և նույնքան գունավոր փուչիկ: